Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Deutsche Welle‎»-ի ռեպորտաժը՝ Լեռնային Ղարաբաղի մասին

12:03, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
«Deutsche Welle‎»-ի ռեպորտաժը՝ Լեռնային Ղարաբաղի մասին

Գերմանական «Deutsche Welle‎» պարբերականը «Լեռնային Ղարաբաղում լարվածությունն աճում է» խորագրով ռեպարտաժ է ներկայացրել:

Ռեպորտաժում հեղինակը նշում է, որ այդ շրջանում պատերազմն սկսվել է 20 տարի առաջ, որի հետևանքով մոտ 30 հազար մարդ է զոհվել և թեև դրանից հետո խաղաղություն է հաստատվել, սակայն վերջերս այդ տարածքում հրադադարի պարբերական խախտումներ են լինում:

Տեսանյութում ղարաբաղցիներից մեկը նշում է, որ իրենք պատերազմ չեն ցանկանում, և միայն պաշտպանում են իրենց երկիրը, իրենց հողը, եկեղեցիներն ու ընտանիքները: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանն էլ հավելում է. «Մենք պատերազմից չենք վախենում: Կարծում ենք, որ կարող ենք համարժեք պատասխան տալ պատերազմ սկսելու ցանկացած փորձի»:
     Ռեպորտաժն՝ այստեղ:

8467 | 0
Facebook