Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն` 20-ամյա երիտասարդի մահվան մասին

11:31, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն` 20-ամյա երիտասարդի մահվան մասին
     Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր ցավակցությունն է հայտնել խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից ժամանած 20-ամյա Լևոն Թովմասի մահվան կապակցությամբ:
    
     «Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը, որոշ թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել է Ծաղկաձոր, որտեղ վթարի է ենթարկվել։ ՃՏՊ-ի հետևանքով երիտասարդը մահացել է:
     Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած երիտասարդի ընտանիքին, հարազատներին և թիմակիցներին:
     Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է անում Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին և հյուրերին հնարավորինս զգոն լինել սեփական նախաձեռնություններում և զերծ մնալ վտանգ պարունակող գործողություններից»:
5982 | 0
Facebook