Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ոստիկանական տեղամասի վրա կատարված հարձակման հետևանքով կա 2 զոհ, 24 վիրավոր

11:06, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
Թուրքիայում ոստիկանական տեղամասի վրա կատարված հարձակման հետևանքով կա 2 զոհ, 24 վիրավոր

Թուրքիայի Աղրի նահանգում հարձակում է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքի վրա, որի պատճառով 2 մարդ զոհվել է, իսկ 24-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողմից:

Հարձակումն իրականացվել է թուրք-իրանական սահմանի մոտ՝ տեղական ժամանակով գիշերը 03:00-ի սահմաններում: Հաղորդվում է, որ պայթել է մինչև 2 տոննա քաշով բեռնատարը:

7041 | 0
Facebook