Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որոտան» կասկադը ձեր հոր տնից էիք օժիտ բերե՞լ, թե՞ անտեր կազմակերպություն էր. Դ. Սանասարյան

21:31, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
«Որոտան» կասկադը ձեր հոր տնից էիք օժիտ բերե՞լ, թե՞ անտեր կազմակերպություն էր. Դ. Սանասարյան

Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը.
    
     Այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 6.93 դրամով, ու Հովիկ Աբրահամյանը մռայլ դեմքով ասաց աղբյուրի անունը:
     Պետական հարստություն «Որոտան կասկադը» վաճառեցին ամերիկացիներին, որից ստացված գումարներից չկառավարությունը սուբսիդավորելու է ռուսական ՀէՑ-ին: Բոլորի համար պարզ էր, որ Ռուսաստանն ուզում էր Որոտանն էլ իրենով անել, չստացվեց, փոխարենը հասույթի մեջ փայ մտավ:
     Հիմա հարց ռեժիմին. «Որոտան կասկադը» ձեր հոր տնից էիք օժիտ բերե՞լ, թե՞ անտեր կազմակերպություն էր, դրեցիք վաճառեցիք ու հիմա էլ այն կամ նրա մի մասը տրամադրում եք մի ռուսական կազմակերպության, որ կարողանա գոյատևել:
     Լավ, ռեժիմի մեջ չկա մեկն, ով սրանց ներսից կհուշի, որ չի կարելի էդքան ատել Հայաստանը, չեք կարում, մի մնացեք երկրի կոկորդին, ախր վաղը ձեր էրեխեքն ու թոռներն են փախնելու Հայաստանից, որ ձեր արած ապազգային քայլերի համար զոհ չդառնան..
     Ու էսքանից հետո շատերը կասեն` մենք չենք վճարելու սակագնի թանկացման դիմաց: Հարգելիներս, բա ո՞վ է վճարում, ձեր տան գույքը որ վաճառեն ու ձեր փողոցը ասֆալտապատեն, դա նորմալ կհամարե՞ք...
     Խորը քնենք՝ ազգային ավանդական թմբիրով օծված, թքած, թե գնալով մեզ մերկացնում են....

Այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 6.93 դրամով, ու Հովիկ Աբրահամյանը մռայլ դեմքով ասեց աղբյուրի անունը:Պետ...

Posted by Davit Sanasaryan on 1 Օգոստոս, 2015
6080 | 5
Facebook