Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համահայկական խաղերին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանած երիտասարդը մահացել է

18:55, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Համահայկական խաղերին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանած երիտասարդը մահացել է
     Օգոստոսի 1-ին` ժամը 15.21-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու մոտակայքում քաղաքացին ընկել է կվադրոցիկլից, որն էլ շրջվել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է օգնություն:
     Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզի օպերատիվ խումբը:
     Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Թեղենիսի լեռ, 2-րդ ճոպանուղու միջնամասում «Յամահա» մակնիշի (վարորդ ` 1995թ. ծնված Լ. Թ.) կվադրոցիկլը շրջվել է, ինչի հետևանքով վարորդ Լ. Թ-ը տեղում մահացել է:
     Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կվադրոցիկլը:
     Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների` երիտասարդը ժամանել էր ԱՄՆ-ից` մասնակցելու Համահայկական խաղերին:
9999 | 0
Facebook