Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դի Մարիան ինձ ասել է, որ ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ. Խավյեր Պաստորե

19:31, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Դի Մարիան ինձ ասել է, որ ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ. Խավյեր Պաստորե
     ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի` ֆրանսիական ակումբ տեղափոխվելու մասին:
     «Ես առաջարկեցի Անխելին` գալ ՊՍԺ: Նա շատ հարցեր սկսեց տալ ինձ ակումբի, քաղաքի մասին, նաև այն, թե ինչպես կարելի է ընտանիքով հաստատվել Փարիզում.... Նա ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ: Դի Մարիան փայլուն խաղացող է»,- ասել է Պաստորեն:
     Ըստ Goal.com-ի աղբյուրների` ակումբները 63 մլն եվրոյով համաձայնության են եկել տեղափոխության հարցում:
5311 | 0
Facebook