Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները

17:05, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները
     Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:
     Պայմանավորածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները:
3253 | 0
Facebook