Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկում է պատանիների և աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

16:11, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Մեկնարկում է պատանիների և աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
     Օգոստոսի 1-8-ը Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի է ունենալու մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիների և աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Երեկ ներկայացրել ենք պատանիների հավաքականների կազմերը, որոնք հանդես են գալու հանրապետության վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանի գլխավորությամբ: Իսկ ահա աղջիկները Լանդսկրոնայում մասնակցելու են ՀՀ վաստակավոր մարզիչ, Քասախի մարզադպրոցի ավագ մարզիչ Արման Ղազարյանի գլխավորությամբ, ով, ի դեպ, նաև այս առաջնությունում մինչև 17 տարեկանների պայքարին պատրաստվել մասնակցող, Նանկին-2014 պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի մարզիչն է: Այս տարիքային խմբի մեր մյուս մասնակիցը նույնպես Քասախից է՝ +69 կգ քաշային Արփինե Դալալյանը, ում մարզում է Տարոն Թովմասյանը: Շվեդական Լանդսկրոնայի մրցահարթակում երկու հոգանոց թիմով հանդես կգա նաև մինչև 15 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը: 63 կգ քաշային կարգում կմասնակցի երևանցի Լիանա Գյուրջյանը, իսկ +69 կգ քաշային կարգում՝ գյումրեցի Աիդա Մանուկյանը, հայտնում է ծանրամարտի ֆեդերացիան:
3736 | 0
Facebook