Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կսուբսիդավորվի «Որոտանի» կասկադի վաճառքից

14:43, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կսուբսիդավորվի «Որոտանի» կասկադի վաճառքից
     Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ էլեկտրաէներգիայի՝ այսօրվանից բարձրացող սակագնի սուբսիդավորումը կատարվելու է «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներից:
     Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմին է ներկայացվել ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու 4 կազմակերպության անուն, թե որին կպատվիրվի աուդիտը, դեռ չի որոշվել:
    
     Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարել էր, որ մինչև աուդիտի եզրակացությունը, կառավարությունն իր վրա է վերցնելու հոսանքի թանկացման բեռը:
3762 | 1
Facebook