Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը հայտնել է, որ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ աղջիկն իրեն «լայք»-ի նշանն է ցույց տվել

14:23, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Ցուկերբերգը հայտնել է, որ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ աղջիկն իրեն «լայք»-ի նշանն է ցույց տվել

«Ֆեյսբուք» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն ու կինը՝ Պրիսցիլան, վերջապես ուրախ լուր ունեն. իրենց ընտանիքում համալրում է սպասվում: Ցուկերբերգի խոսքով՝ իրենք դուստր են ունենալու:

«Ֆեյսբուք»-ի հիմնադիրը նշել է, որ տարիներ շարունակ փորձել են երեխա ունենալ, սակայն չի ստացվել, քանի որ Պրիսցիլայի հղիությունը երեք անգամ ընդհատվել է: նա նաև նշել է, որ հղիությունն այժմ այն փուլում է, որ երեխային կորցնելու վտանգ այլևս չկա:

«Սա նոր էջ է բացելու մեր կյանքում: Դու այնքան մեծ հույսերով ես լցվում, երբ իմանում ես, որ շուտով երեխա ես ունենալու: Սկսում ես նույնիսկ ակամայից պլանավորել նրա ապագան:

Ցիլլան և մեր փոքրիկն այժմ առողջ են: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նա նույնիսկ ինձ «լայք» ցույց տվեց, և ես արդեն համոզված եմ, որ նա հետևելու է ինձ»,- գրել է Ցուկերբերգը:

3903 | 0
Facebook