Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

13:01, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատինական Ամերիկայի խորհրդարանը (Parlatino) հուլիսի 31-ին հատուկ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
    
    
Ուրուգվայի պատգամավոր Ալֆրեդո Աստուն հայտարարել է, որ խորհրդարանն ընդունել է այդ հայտարարությունը գրեթե միաձայն. դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր: Իր ելույթում Աստուն հիշեցրել է նաև, որ Ուրուգվայն այդ հարցում վաղուց է կողմնորոշվել և դեռևս 50 տարի առաջ աշխարհում առաջին պետությունն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու դեմ արտահայտվել աշխարհում մարդկության դեմ հանցագործություններին, հայտնում է «Արմենպրես»-ը:
     Նախորդ շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո նահանգը:

3334 | 0
Facebook