Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել են Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները (տեսանյութ)

12:21, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել են Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները (տեսանյութ)

Հեմփշայրև Սարեյ կոմսությունների սահմանին գտնվող «Բլեքբուշ» օդանավակայանում հուլիսի 31-ի ուշ երեկոյան մասնավոր ինքնաթիռ է պայթել։ Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, ինքնաթիռը, որը գրանցված է եղել «Salem» ավիաընկերությունում, պատկանել է բեն Լադենի ընտանիքին:

Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռի պայթյունի հետևանքով զոհվել են «աշխարհի թիվ 1 ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները: Ինքնաթիռը դուրս է եկել օդանավակայանի տարածքից և բախվելով մոտակա բենզալցակայանին, պայթել է: Արդյունքում զոհվել են օդանավում գտնվող 3 ուղևորներն ու հորդանանցի օդաչուն: Զոհվածների թվում են եղել նաև բեն Լադենի խորթ մայրն ու քույրը:

Տեղի իրավապահ մարմինները բացառել են ահաբեկչական հարձակման վարկածը։

13743 | 0
Facebook