Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպացի գյուղատնտեսները ՌԴ պատասխան պատժամիջոցների պատճառով 5,5 միլիարդ եվրո են կորցրել

11:48, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Եվրոպացի գյուղատնտեսները ՌԴ պատասխան պատժամիջոցների պատճառով 5,5 միլիարդ եվրո են կորցրել

Գյուղատնտեսական մթերքներ արտադրող ԵՄ երկրները հաշվարկել են Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների պատճառով կրած վնասների չափը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ»-ն, եվրոպական ֆերմերների ասոցիացիայի նախագահ Ալբերտ Յան Մաատի խոսքերով՝ այդ վնասը կազմել է 5,5 միլիարդ եվրո:

«Ռուսաստանի կողմից կիրառված ապրանքային էմբարգոն մոտ 5,5 միլիարդ եվրոյով կրճատել է մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները»,- հայտարարել է Յան Մաատը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը հայտնել էր ԵՄ-ից ապրանքների նկատմամբ ներկրման վրա կիրառված արգելքի մեկ տարով երկարաձգման մասին:
5520 | 3
Facebook