Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օպել Աստրա»-ն բախվել է արգելապատնեշին և շրջվել. 26-ամյա վարորդը տեղում մահացել է

11:15, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
«Օպել Աստրա»-ն բախվել է արգելապատնեշին և շրջվել. 26-ամյա վարորդը տեղում մահացել է
     Օգոստոսի 1-ին, ժամը 05.15-ին ահազանգ է ստացվել, որ Մոնթե Մելքոնյան պողատայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա մեկ զոհ և 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
     Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 QD 575 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել:
     Ավտոմեքենայի վարորդ` 1989թ. ծնված Լ. Ա-ը ստացված մարմնական վնասվածքներից տեղում զոհվել է, իսկ ուղևորներ` 1986թ. ծնված Ա. Հ-ը (ծնվ.) և 1990թ. ծնված Կ. Կ-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
     Փրկարարները տուժածներին ցուցաբերել են հոգեբանական օգնություն (գտնվում էին սթրեսային վիճակում), այնուհետև շտապօգնության աշխատակիցների հետ միասին ուղեկցել «Արմենիա» ՀԲԿ:
4734 | 0
Facebook