Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` այսօրվանից

10:28, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` այսօրվանից
     Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Տերյան և Կողբացի փողոցների` Արամի ու Թումանյան փողոցների միջև ընկած հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տերյան և Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով:
    
     ՀՀ ճանապարհային ոստիկանություն
5827 | 0
Facebook