Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շնաձուկը խանգարել է լողորդին՝ աշխարհի նոր ռեկորդ սահմանել

22:05, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Շնաձուկը խանգարել է լողորդին՝ աշխարհի նոր ռեկորդ սահմանել
     Մեծ սպիտակ շնաձուկը խանգարել է ամերիկացի լողորդ Սիմոն Դոմինգեսին՝ սահմանել նոր աշխարհի ռեկորդ։ Լողորդը մտադիր էր կտրել-անցնել Սան Ֆրանցիսկոյի Ոսկե Դարպասներ կամուրջը՝ հասնելով մինչև Ֆարալոնի կղզիներ։
Դոմինգեսը ջրի մեջ է անցկացրել մոտ 18 ժամ, և նրան ընդամենը 4.8 կմ էր մնում մինչև եզրագիծ հասնելը, երբ նրա դուստրն, ով գնտվելիս է եղել աջակցության նավակում, նկատել է շնաձկանը։ 49-ամյա մարզիկը ստիպված է եղել նավակ բարձրանալ։
«Ծանր էր, բայց շնաձուկը մնում է շնաձուկ»,- ասել է Դոմինգեսը։
Նշենք, որ Ֆարալոնի կղզիները շնաձկների բազմացման ամենահայտնի վայրերից են, սակայն Դոմինգեսը որոշել է ռեկորդ սահմանել ամռանը՝ մինչ բազմացման սեզոնը։
7797 | 0
Facebook