Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղցկեղից տառապող մայրը գտել է փոքրիկ դստերը մխիթարելու եղանակը

00:01, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Քաղցկեղից տառապող մայրը գտել է փոքրիկ դստերը մխիթարելու եղանակը

Հիզեր ՄաքՄանամին քաղցկեղի դեմ պայքարն սկսել է 2013 թվականից, բայց նա գիտակցում է, որ վաղ թե ուշ դաժան հիվանդությունը կբաժանի իրեն իր սիրելի ամուսնուց ու երեխայից: Սակայն խիզախ մայրը գտել է ելքը՝ ինչպես իր սիրով ու հոգատարությամբ լցնել աղջկա կյանքն այն ժամանակ, երբ ինքն արդեն այս աշխարհում չի լինի:

Հիզերն սկսել է նամակներ գրել դստերը, որոնք նա պետք է բացի կյանքի այս կամ այն կարևոր իրադարձությունից առաջ, կամ էլ՝ հիասթափությունների ու ծանր ապրումների ժամանակաշրջանում: Նա արդեն մի արկղ նամակ է գրել ամենամյա տարեդարձերի, տոն օրերի, դպրոց ընդունվելու, այն ավարտելու, վարորդական իրավունք ստանալու, առաջին հանդիպման գնալու, ամուսնության, մայր դառնալու և այլ առիթների հետ կապված շնորհավորանքներով ու խորհուրդներով:

Նամակներից բացի նա դստերը կթողնի նաև տեսահոլովակներ, բացիկներ, գրքեր:

«Մարդկանց մեծ մասը պարզապես մահանում է ու վերջ: Իմ բախտը բերել է, ինձ հնարավորություն է տրվել նախապատրաստվելու: Ես կանեմ ամեն ինչ, որ հեշտացնեմ ընտանիքիս համար իմ հեռանալը: Ամեն մեկն իր ձևով է սգում: Բայց եթե կա մի միջոց, որով ես կարող եմ հարմարավետություն պարգևել իմ ընտանիքին, ապա ես կօգտագործեմ դա: Դա ինձ հանգստություն ու թեթևություն է բերում»,- ասել է նա:

13854 | 0
Facebook