Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել գազի սակագնի զեղչերի շուրջ

17:03, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել գազի սակագնի զեղչերի շուրջ

Ռուսական «Գազպրոմ»-ն ու թուրքական «Botas» ընկերությունները գազի սակագնի զեղչերի հարցում համաձայնության են եկել: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ն, այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

ՌԴ էներգետիկայի խոսքերով` բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել 10,25 % զեղչի շուրջ:

ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմն ավելի վաղ հայտնել էր, որ գազի սակագինը միակ խնդիրը չէ, որի պատճառով ձգձգվում է թուրքական կողմի` «Թուրքական հոսք» գազատարի մեկնարկի համաձայնագիրը սկսելու համար:

«Ռոյթերս» գործակալության տվյալներով` ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Թուրքական հոսք»-ը քննարկելու նպատակով աշնանը սպասվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

8741 | 1
Facebook