Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ֆիլմի հիմքում մաեստրոն է` իր ողջ հմայքով». նոր ֆիլմ` Տիգրան Մանսուրյանի մասին

18:34, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
«Ֆիլմի հիմքում մաեստրոն է` իր ողջ հմայքով». նոր ֆիլմ` Տիգրան Մանսուրյանի մասին

«Օրդֆիլմ» ընկերությունը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Մանսուրյան» վավերագրական ֆիլմը, որը յուրովի կբացահայտի մաեստրո Տիգրան Մանսուրյանին:

«Սովորաբար վավերագրական ֆիլմերում ուրիշներն են խոսում հերոսի մասին, այս ֆիլմում` նկարահանումներն իրականացվում են նրա հետ կենդանի շփման արդյունքում: Ֆիլմի հիմքում մաեստրոն է` իր ողջ հմայքով»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը: Նրա խոսքով` վավերագրական դիմանկարային պարզ ֆիլմ է, որի մեծ մասն արդեն նկարահանված է: «Հիմա զբաղված ենք արխիվային նյութեր հայթայթելով: Միաժամանակ մտածում ենք որտեղ և ինչպես նկարենք ֆիլմի մյուս հատվածը»,- ասաց Հայկ Օրդյանն, ու դժվարացավ հստակ նշել՝ երբ կլինի ֆիլմի պրեմիերան:

4618 | 1
Facebook