Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվող եղանակի մասին

09:30, շաբաթ, 01 օգոստոսի, 2015 թ.
Սպասվող եղանակի մասին
    
Օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
    
     Հանրապետության տարածքում օգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
7347 | 0
Facebook