Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեմպիոնների լիգայի հանդիպումը դադարեցվել է՝ ֆուտբոլիստի վրա նետված քարի պատճառով

18:07, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Չեմպիոնների լիգայի հանդիպումը դադարեցվել է՝ ֆուտբոլիստի վրա նետված քարի պատճառով
     Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ լեհական «Լեգիա»-ի և ալբանական «Քուկեսի»-ի միջև հանդիպումը դադարեցվել է՝ «Լեգիա»-ի սլովակ ֆուտբոլիստ Օնդրեյ Դուդայի՝ քարով հարված ստանալուց հետո։
«Մենք հաստատում ենք ստացել, որ Դուդան նորմալ վիճակում է։ Բարեբախտաբար, նրա վնասվածքը լուրջ չէ»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 30-ին՝ հանդիպման 51-րդ րոպեին։ Քարը նետվել է «Քուկեսի»-ի երկրպագուների համար նախատեսված տրիբունայից։ Արդյունքում, գլխավոր մրցավարը որոշել է թիմերը հանդերձարան տանել և չշարունակել հանդիպումը։ Դրանից հետո «Լեգիա»-ի երկրպագուները փորձել են ներխուժել հյուրերի տրիբունա, բայց նրանց խանգարել է ոստիկանությունը։ Ալբանացի երկրպագուներն, իրենց հերթին, քարեր են նետել լեհ երկրպագուների վրա։
Նշենք, որ պաշտոնական որևէ արձագանք դեռ չկա։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 6-ին՝ Վարշավայում։
11552 | 0
Facebook