Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը սպառնացել է ասիմետրիկ պատասխան տալ արևմտյան պատժամիջոցներին

14:45, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Կրեմլը սպառնացել է ասիմետրիկ պատասխան տալ արևմտյան պատժամիջոցներին

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գործարարների և ընկերությունների նկատմամբ: Կրեմլն արդեն արձագանքել է Միացյալ Նահանգների այդ որոշմանը` նշելով, որ իրենք պատրաստվում են ասիմետրիկ պատասխան տալ այդ պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ»-ն:

«Փոխադարձության սկզբունքը պատժամիջոցային այս քաղաքականության մեջ կարևոր սկզբունք է: Ըստ այդմ` չպետք է բացառել ինչ-որ ասիմետրիկ գործողություններ: Սակայն կրկնում եմ, սա մեզ մոտ ինքնանպատակ չէ: Մեր վերաբերմունքը ԱՄՆ-ի պատժամիջոցների հանդեպ չի փոխվել և բոլորին հայտնի է»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուտինի մամուլի խոսնակը նշել է նաև, որ իրենց հանդեպ կիրառված պատժամիջոցներն անօրինական բնույթ են կրում և հակասում են միջազգային իրավունքի նորմերին: «Քայլերը, որոնք ամերիկյան կողմն իրականացնում է առանց պատճառների, բացի հարաբերությունների մեջ բացասական մթնոլորտի, ուրիշ ոչնչի չեն հանգեցնում»,- հավելել է Պեսկովը:
3778 | 0
Facebook