Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արտագաղթը խեղդում է մեզ, ո՞ւմ է հուզում սահմանադրությունը». տնտեսագետ

15:46, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
«Արտագաղթը խեղդում է մեզ, ո՞ւմ է հուզում սահմանադրությունը». տնտեսագետ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Սահմանադրության նոր նախագիծը համարում է «անհեթեթությունների սիմֆոնիա»:

«Այն ոչ թե բարեփոխում է, այլ փոփոխություն` բոլորիս հայտնի նպատակով: Մենք ինչ խոսենք-չխոսենք` իրենք իրենց գործն անելու են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետը:

«Ուզում եմ հասկանալ՝ այս 3 միլիոնանոց խելոք զանգվածը շա՞տ գիտի՝ ինչ բան է սահմանադրությունը, այսինքն` մեր երկիրը, որ չի պահվում, արտագաղթը խեղդում է մեզ, տնտեսավարողները չեն գործում, նրանց հուզու՞մ է սահմանադրությունը»,- կարծում է Վարդան Բոստանջյանն, ում խոսքով` մարդիկ հուզված չեն սահմանադրության փոփոխության հարցով:
4350 | 0
Facebook