Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆինլանդիան ԱՄՆ-ին պահանջել է բացատրություն տալ ՌԴ հանդեպ պատժամիջոցների կապակցությամբ

16:33, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Ֆինլանդիան ԱՄՆ-ին պահանջել է բացատրություն տալ ՌԴ հանդեպ պատժամիջոցների կապակցությամբ

Ֆինլանդիան սպասում է, որ Միացյալ Նահանգները բացատրություն տա ՌԴ հանդեպ կիրառած պատժամիջոցների լրացման հետ կապված: Նոր պատժամիջոցներով պատժամիջոցային ցուցակի մեջ են հայտնվել նաև Ֆինլանդիայի քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է ֆիննական «Yle» հեռուստաալիքը` հենվելով երկրի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Անտի Կայկոնենի հայտարարության վրա:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հադեպ: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Ֆինլանդիայի քաղաքացիներ Կայ Պաանենը, Ռոման Ռոտենբերգերը` Արկադի Ռոտենբերգերի որդին, նաև ֆիննական մի քանի կազմակերպություններ:
5776 | 0
Facebook