Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներքին ազատությունն է հենց երջանկությունը». այսօր Արթուր Գրիգորյանի ծննդյան օրն է

15:13, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
«Ներքին ազատությունն է հենց երջանկությունը». այսօր Արթուր Գրիգորյանի ծննդյան օրն է

«Եթե կա սեր, ապա այն սուս ու փուս հաղթում է»,- համոզված է ՀՀ ժողովրդական արտիստ, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, երաժիշտ Արթուր Գրիգորյանն, ով ավելորդ է համարում ամեն անգամ սիրո խոստովանություն անել:

Արթուր Գրիգորյանը կարևորում է ներքին ազատությունը` համեմատելով այն մաքրության հետ. «Ներքին ազատությունն է թույլ տալիս վայելել: Հենց դա է երջանկությունը, և սա ինքնավստահություն չէ, դա վստահություն է ինքդ քեզ»:

Արթուր Գրիգորյանը բազմաթիվ երգերի հեղինակ է, 1994-ից հիմնադրել և ղեկավարում է Հայաստանի Երգի պետական թատրոնը: Հեղինակել է մի շարք նախագծեր ու մրցանակաբաշխություններ` «Արցախի ձայներ», «Կանաչ գոտի», «Ընծա», ինչպես նաև` մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:

«Նա շատ հեշտ մարդ է, չնայած կարևոր է, թե ինչպես է արթնացել ու ինչ եղանակ է դրսում: Բայց նրա հետ միշտ հետաքրքիր է ու աննախադեպ: Լավ ճանապարհի ընկեր է»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես բնութագրեց նրան Արամոն, ով տարիներ շարունակ աշխատել է Արթուր Գրիգորյանի հետ: Շատերի բնորոշմամբ` նա բավական խիստ է ու պահանջկոտ, ինչը Արամոն նորմալ մարդկային գիծ է համարում: «Մաղթում եմ առողջություն ու նոր բեմադրություններ, ստեղծագործական նորանոր հաջողություններ` նրան ու նրա թատրոնին»,- ամփոփեց Արամոն:

3665 | 0
Facebook