Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բլումբերգ»-ը նավթի գների հետագա անկում է կանխատեսում

13:40, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
«Բլումբերգ»-ը նավթի գների հետագա անկում է կանխատեսում

Ըստ ամերիկյան «Բլումբերգ» գործակալության` ավարտվող հուլիսը կդառնա այս տարվա ընթացքում ամենաէժան նավթի ամիսը: Սակայն նավթն արժեզրկվելու է նաև առաջիկայում:

Ինչպես նշում է գործակալությունը, նավթի գների վրա ճնշում գործում են պահանջարկի պակասն ու ավելցուկային առաջարկի պահպանումը: Ներկա պահին ԱՄՆ-ում նավթի պաշարները 100 միլիոն բարելով ավել են վերջին 5 տարվա համեմատ: Բացի այդ, նավթի գների անկմանը նպաստում է նաև Չինաստանի տնտեսական աճը, որն սպասվածից ավելի ցածր է: Չինական ֆոնդային բորսայի անկումը հանգեցրել է նրան, որ ներդրողները կորցրել են վստահությունը դրա հանդեպ: Արդյունքում ընկել են ինչպես նավթի, այնպես էլ հումքային շատ ապրանքների գները:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Բրենթ» նավթի 1 բարելը գնահատվում էր 53.16 դոլար: Իսկ ընդամենը 3 ամիս առաջ այն գնահատվում էր 68.46 դոլար:

Նշվում է, որ 2015-ի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում ռուսական բարձրակարգ «Ուրալս» նավթի միջին արժեքը 1 բարելի համար կազմել է 56.02 դոլար, դա գրեթե 2 անգամ ցածր է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի` 106.95 դոլար արժեքից:

5326 | 0
Facebook