Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծովինար գյուղի ամառային ճամբարից 20 երեխա է հոսպիտալացվել. կիրականացվեն ստուգումներ նմանատիպ այլ հաստատություններում

12:55, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Ծովինար գյուղի ամառային ճամբարից 20 երեխա է հոսպիտալացվել. կիրականացվեն ստուգումներ նմանատիպ այլ հաստատություններում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հուլիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից՝ հիմնականում պահածոյացված, ինչպես նաև ճամբարում օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտարարվի լրացուցիչ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, հաշվի առնելով սեզոնային ռիսկերը, ներկայում մշտադիտարկում է իրականացվում հանրապետության հանգստյան գոտիներում, առողջարաններում և ամառային ճամբարներում՝ պարզելու և կանխարգելելու հանրային սննդի կազմակերպման հարցում բացթողումները:

4268 | 1
Facebook