Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գաղտնազերծված Լենին պապին՝ ամենադաժան սադիստն ու մարդասպանը

20:06, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Գաղտնազերծված Լենին պապին՝ ամենադաժան սադիստն ու մարդասպանը

1924 թվականի հունվարի 21-ին մահացել է Վլադիմիր Ուլյանովը, նույն ինքը՝ Լենինը՝ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարական ոգեշնչողը և Խորհրդային պետության առաջին առաջնորդը:

Առաջնորդի մահվանը հաջորդող տարիները դարձել են նրա անձի պաշտամունքի տարիներ, նրա մարմինը մինչ օրս էլ անթաղ մնում է Մոսկվայի կենտրոնում ՝ որպես մի ամբողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ:

Սակայն պահպանվել են Լենինի անձնական գրառումներն, ինչպես նաև՝ նրա գաղտնազերծված հեռագրերը, որոնք բացահայտում են, որ «ամենամեծ մարդասեր» համարվող Լենին պապին իրականում ամենադաժան սադիստն ու մարդասպանն է եղել: Ներկայացնում ենք այդ փաստաթղթերից որոշ հատվածներ:

*«…Հիանալի ծրագիր է: Դերժինսկու հետ դա ավարտին հասցրեք: «Կանաչների» անվան տակ (հետո նրանց վրա կգցենք) կանցնենք 10-20 վերստ, կկախենք կուլակներին, քահանաներին, տերտերներին: Պարգևավճարը՝ 100 հազար ռուբլի կախվածի դիմաց…»:

Լիտվին Ա. Լ. «Կարմիր և սպիտակ տեռորը Ռուսաստանում 1917-1922 թթ.»

*Պատերազմ ոչ թե հանուն հարուստների ու բուրժուա ինտելիգենցիայի կյանքի, այլ՝ մահվան…. Դրանց հարցերը լուծել է պետք ամենափոքր խախտումների դեպքում անգամ:…. Մի տեղ բանտ կնստեցնեն….մի տեղ՝ զուգարանները մաքրել կտան, երրորդում՝ կապահովեն մեկուսարանի դեղին տոմսերով, չորրորդում՝ տեղում կգնդակահարեն….Ինչքան տարատեսակ, այնքան լավ, այնքան հարուստ կլինի ընդհանուր փորձը…»:

24-27 դեկտեմբերի, 1917թ.: (Լենին Վ. Ի., Երկերի լիակատար հավաքածու, հատոր 35, էջ 200, 201, 204, «Ինչպես կազմակերպել մրցակցությունը»):

*Կարող եք Տերային նաև հաղորդել, որ նա ամեն ինչ նախապատրաստի հարձակման դեպքում Բաքուն ամբողջովին հրկիզելու համար, և որ դա տպագիր հայտարարի Բաքվում»:

3 հունիսի, 1918թ. (Վոլկոգոնով Դ. Ա., Լենին: Քաղաքական դիմագիծ, Լենինյան ձեռագիր հանձնարարականներ Բաքվի Արտակարգ կոմիսիայի նախագահ Ս. Տեր-Գաբրիելյանին):

*«Պենզա, Գուբիսպոլկոմ….անցակցնել աններում, զանգվածային տեռոր բոլոր կուլակների, քահանաների, տերտերների դեմ, կասկածյալներին ձերբակալել արտաքաղաքային համակենտրոնացման ճամբարներում»:

9 օգոստոսի, 1918թ. (Լենին Վ. Ի., երկերի լիակատար հավաքածու, հատոր 50, էջ 143-144):

*«Ընկերներ Կուրաևին, Բոշին, Մինկինին և պենզենյան այլ կոմունիստներին:

Ընկերնե՛ր, 5 ավանների կուլակների ապստամբությունը պետք է անխնա ճզմվի: Սա է պահանջում հեղափոխության ողջ շահը, հիմա պետք է վերջին, որոշիչ ճակատամարտը տանք կուլակներին, օրինակ պետք է ծառայել:
     Կախել է պետք (անպայման կախել, որ ժողովուրդը տեսնի) ավելի քան 100 հայտնի կուլակի, հարուստի, արյունախումի: Հրապարակել է պետք դրանց անունները, խլել ողջ հացը, պատանդ վերցնել….Անել այնպես, որ ժողովուրդն իր շուրջը հարյուր վերստի վրա տեսնի, դողա, իմանա, գոռա՝ խեղդում են ու կխեղդեն արնախում կուլակներին:

Հեռագրե՛ք ստանալիս և ի կատար ածելիս, ձեր՝ Լենին»:

(Լատիշեվ Ա. Գ., Գաղտնիազերծված Լենինը, Մոսկվա, 1996, էջ 57):

*«Սարատով, Պայկեսին….

Խորհուրդ եմ տալիս նշանակել ձեր ղեկավարներին ու գնդակահարել դավադիրներին ու տատանվողներին, ոչ մեկի չհարցաքննել, ու թույլ չտալ հիմար քաշքշուկներ»:

22 օգոստոս, 1918թ. (Լենին Վ. Ի., երկերի լիակատար հավաքածու, հատոր 50, էջ 165):

*«Սվիյաժսկ, Տրոցկոն.

Զարմացած եմ ու վրդովված Կազանի դեմ օպերացիայի դանդաղությունից, հատկապես որ ինձ հաղորդվել է, որ դուք ունեք անհրաժետ ողջ հրետանին հակառակորդին վերացնելու համար: Իմ կարծիքով՝ չպետք է ափսոսալ քաղաքներն, ու հետաձգել, անհրաժեշտ է անխնա ոչնչացում….»:

10 սեպտ., 1919 թ. (Լենին Վ. Ի., երկերի լիակատար հավաքածու, հատոր 50, էջ 178):

*Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության տարածքում ապրող 17-55 տարեկան արտասահմանյան բոլոր այն քաղաքացիներին, որոնց երկրները մեր հանդեպ ռազմական գործողություններ են սկսել, փակել համակենտրոնացման ճամբարներում…»:

(Լատիշեվ Ա. Գ., Գաղտնիազերծված Լենինը, Մոսկվա, 1996, էջ 56):

*«Ոչ բոլոր գյուղացիներն են հասկանում, որ հացի ազատ առևտուրը պետական հանցագործություն է: «Ես եմ հացն արտադրել, սա իմ ապրանքն է, ու ես իրավունք ունեմ այն վաճառելու»,- հին սովորությամբ՝ այսպես է դատում ամեն մի գյուղացի, իսկ մենք ասում ենք, որ սա պետական հանցագործություն է:

19 նոյեմբեր, 1919թ., (Լենին Վ. Ի., երկերի լիակատար հավաքածու, հատոր 39, էջ 315):

*«Տ/ Լունաչարսկին
     ….Բոլոր թատրոնները խորհուրդ եմ տալիս դնել դագաղում: Լուսավորության կոմիտեն պետք է զբաղվի ոչ թե թատրոնով, այլ գրագիտություն սովորեցնելով»:

Լենին, 26 օգոստ., 1921թ. (Լենին Վ. Ի., երկերի լիակատար հավաքածու, հատոր 53, էջ 142):

*«Ձեռնարկել անհապաղ միջոցներ, այսինքն՝ աշխատել պատժել Լատվիան և Էստլյանդիան ռազմական ձևով, օրինակ, սահմանն անցնել և նրանց 100-1000 քաղաքական գործիչների կախաղան բարձրացնել»:

Լենին, օգոստ., 1920 թ (Լատիշեվ Ա. Գ., «Գաղտնիազերծված Լենինը, Մոսկվա, 1996):

*«Դատարանը պետք է ոչ թե վերացնի տեռորն, այլ հաստատի ու օրինականացնի այն՝ պարզ, առանց ձևականությունների ու պաճուճանքի»:

17 մայիսի, 1922թ. (Լենին Վ. Ի., շարադրությունների լիակատար հավաքածու, հատոր45, էջ 190):

19334 | 1
Facebook