Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալայզիական օդանավը միտումնավոր փոխել է ուղղությունը. նոր մանրամասներ կործանված Boing-ի դեպքի ուսումնասիրություններից

11:25, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Մալայզիական օդանավը միտումնավոր փոխել է ուղղությունը. նոր մանրամասներ կործանված Boing-ի դեպքի ուսումնասիրություններից

ԱՄՆ-ը հատուկ ծառայություններն, ուումնասիրելով մալայզիական Boing-ի կործանման պատճառները, եկել են նախնական այն եզրահանգման, որ օդանավը թռիչքի ընթացքում կտրուկ փոխել է ուղղությունը: Ինչպես հաղորդում է «CNN»-ը, ԱՄՆ հատուկ ծառյությունների զեկույցի պնդմամբ` օդնավի կործնման պատճառը օդաչուների խցիկում Boing-ի ուղղության միտումնավոր և կտրուկ փոփոխությունն է եղել` Ինդոնեզիայի տարածքով դեպի Հնդկական օվկիանոսի հարավ:

Աղբյուրը նշում է, որ այսպիսի եզրահանգման ԱՄՆ հատուկ ծառայությունները եկել են արբանյակային հատուկ հետազոտությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի առավոտյան Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռենյոյն կղզու ափին գտնվել է ինքնաթիռի թևի մի հատված: Ավիացիոն անվտանգության հարցերով փորձագետները, համեմատելով գտնված բեկորը կործանված օդանավի թևի սխեմատիկ լուսանկարների հետ, նշել են, որ բեկորը պատկանում է հենց կործանված ինքնաթիռին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2014-ի մարտի 8-ին «Boeing 777» օդանավը, որ թռչում էլ Կուալա-Լումպուրից դեպի Պեկին, անհետացել է Հնդկական օվկիանոսում: Օդանավում եղել է 239 մարդ: Այժմ օդանավը պաշտոնապես համարվում է կործանված:

6651 | 0
Facebook