Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե դուք քննարկման ընդունակ չեք, դուք ո՞վ եք, որ այս գործով զբաղվեք». Պարույր Հայրիկյան

12:20, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
«Եթե դուք քննարկման ընդունակ չեք, դուք ո՞վ եք, որ այս գործով զբաղվեք». Պարույր Հայրիկյան

Այսօր` հուլիսի 31-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրատվամիջոցների հետ միասին կհանդիպի Սահմանադրական հանձնաժողովի հետ` քննարկելու սահմանադրական բարեփոխումները:

Նա առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը որակել է որպես «չարափոխություն»:

«Մեր պահանջը հետևյալն է. ցույց տալ մեզ այն արձանագրությունը, որտեղ գրված է, որ դուք քննարկեցիք ԱԻՄ-ի ներկայացրած գրավոր բացարձակ ժողովրդավարության հայեցակարգը, և ինչ-ինչ պատճառներով մերժելի համարեցիք: Կամ էլ ասեք` չենք քննարկել, չենք նայել: Իսկ եթե դուք բազմակողմանի` այլընտրանքային հնարավորություններով, առաջարկներով քննարկման ընդունակ չեք, այդ դեպքում դուք ո՞վ եք, որ այս գործով զբաղվեք»,- նշել է Պարույր Հայրիկյանը:

3798 | 0
Facebook