Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դոլարը կրկին գերազանցել է 60 ռուբլու սահմանագիծը. տարադրամի փոխարժեքները Ռուսաստանում և Հայաստանում

11:45, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Դոլարը կրկին գերազանցել է 60 ռուբլու սահմանագիծը. տարադրամի փոխարժեքները Ռուսաստանում և Հայաստանում

Այսօր արտարժույթի ռուսաստանյան շուկայում ռուբլու փոխարժեքի հերթական անկումն է գրանցվել: Ամերիկյան դոլարը դարձյալ գերազանցել է 60 ռուբլու սահմանագիծը: Մոսկովյան բորսայի բացման ժամանակ այն համարժեք է եղել 60.13 ռուբլու: Ռուբլու անկումը պայմանավորված է ԱՄՆ կողմից ՌԴ հանդեպ լրացուցիչ պատժամիջոցների կիրառմամբ և նավթի գների անկմամբ: ՌԴ արտարժույթի շուկայում ամրապնդվել է նաև եվրոն, այն բորսայի բացման պահին հավասար է եղել 65.85 ռուբլու:

Տարադրամի հայաստանյան շուկայում այդ ֆոնին պատկերը հետևյալն է. 1 դոլարը հավասար է 478.65, 1 եվրոն` 525.17, 1 ռուբլին` 8.07 դրամի:

3612 | 0
Facebook