Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Գիտնականները պարզել են՝ ինչպիսի տեսք է ունեցել ձմերուկը 5 դար առաջ

FriPM+04E_+040JulE_հուլիսի+0400RJulPM+04_0+0400519_2_81, FriPM+04E_հուլիսի+0400RJulPM+04_0+0400519_81 թ.
Գիտնականները պարզել են՝ ինչպիսի տեսք է ունեցել ձմերուկը 5 դար առաջ

Քրիսթիի աճուրդի տանն աճուրդի հանված կտավը, որ պատկանում է XVII դարի իտալացի նկարիչ Ջովանի Ստանչին, գիտնականներին օգնել է պատկերացում կազմել, թե ինչ տեսք է ունեցել ձմերուկը սրանից 5 դար առաջ:

Ռենեսանսի ժամանակաշրջանի մրգեր ու բանջարեղեններ պատկերող կտավի ներքևի աջ անկյունում պատկերվածը ձմերուկ է, որը նման չէ ժամանակակից ձմերուկին, ինչն էլ գրավել է հետազոտողների ուշադրությունը: Նրանք պարզել են, որ հենց նման տեսք է ունեցել ձմերուկը դարեր առաջ, նախքան այն սկսել են մշակել:

Ինչպես նշում է Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Նիենխուասը, ձմերուկը ծագել է Աֆրիկայում, իսկ այնուհետև հաջողությամբ աճեցվել է Մերձավոր Արևելքի և Հարավային Եվրոպայի երկրներում: Շուկաներում և մարդկանց սեղաններին այն հայտնվել է մոտավորապես 1600-ական թվականին:

Ըստ պրոֆեսորի՝ չնայած արտաքին սփրթնած տեսքին՝ միանգամայն հնարավոր է, որ այդ ձմերուկը ևս շատ քաղցր է եղել, քանի որ այն ոչ միայն կերել են, այլև դրանից գինի են պատրաստել: Հին ձմերուկի միջուկում ակնհայտորեն պակասել է լիկոպինը, որը նրա կարմիր գույն է տալիս: Հետագայում այն ավելացել է մշակման արդյունքում, ինչպես նաև սելեկցիայի արդյունքում փոքրացել են կորիզները:

19799 | 0
Facebook