Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վաղվանից էլէներգիայի սակագինը կբարձրանա. բա փողն ո՞ւր ա «ՀԺ»

09:53, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Վաղվանից էլէներգիայի սակագինը կբարձրանա. բա փողն ո՞ւր ա «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը օգոստոսի մեկն է։ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը միաժամանակ բարձրանալու է և չի բարձրանալու։ Հունիսի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 7 դրամով բարձրացրեց սակագինը, սակայն հանրային ճնշման տակ, նախագահը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում պետք է աուդիտ անցկացվի։

Մինչ աուդիտի ավարտը սպառողները վճարելու են նույն սակագինը, իսկ կառավարությունը պետք է միջոցներ գտնի սակագնի բարձրացված մասը ՀԷՑ-ին վճարելու համար։ Սակայն պաշտոնապես չի հայտարարվել՝ ինչ աղբյուրներից պետք է կատարվեն այդ վճարումները։ Ենթադրվում է, որ գումարները վճարվելու են «Որոտանի կասկադի» վաճառքից ստացված գումարներից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր պաշտոնական կայքում դեռ չի տեղադրել նոր սակագնի մասին հայտարարությունը»։
     Մանրամանսերը` թերթի այսօրվա համարում:

6338 | 0
Facebook