Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ստեփան Դեմիրճյանը ևս կմիանա Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդին».«Ժամանակ»

09:43, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Ստեփան Դեմիրճյանը ևս կմիանա Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդին».«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած լուրերով՝ հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը անդամակցի ոչ ավել, ոչ պակաս ՀԺԿ-ն:

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է «Հայկական վերածնունդի» ֆինանսավորողը, իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և Արա Աբրահամյանը կապված են սերտ խնամիական կապերով՝ Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ:

Այս իրավիճակում Ս. Դեմիրճյանի համար ավելի նախընտրելի է լինել սիրելի խնամու նախաձեռնած դաշինքում, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ում, որի վերելքի ժամանակները վաղուց անցյալում են»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

4561 | 2
Facebook