Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

09:37, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գործարարների և ընկերությունների նկատմամբ, հաղորդում է «ԷռԲեԿա»-ն: Նշվում է, որ Ռուսաստանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը կապված չէ այդ երկրի կողմից մալայզիական «Բոինգ»-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի արգելափակման հետ:

Նորացված սև ցուցակում մասնավորապես ընդգրկված են Ռոման Ռոտենբերգը, Սերգեյ Կուչենկոն և Ալեքսանդր Յանուկովիչը (Ուկրաինայի նախկին նախագահի որդին):

ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել 11 ֆիզիկական անձի և 15 իրավաբանական անձի նկատմամբ` կապված Ուկրաինայի ճգնաժամ հետ:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի դեմ Եվրոմիության երկարացված տնտեսական պատժամիջոցներին միացել է ևս 6 երկիր` Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան:

8962 | 0
Facebook