Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես պարտավոր եմ պայքարել ՖԻՖԱ-ում մաֆիայի դեմ»․ Մարադոնա

23:05, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
«Ես պարտավոր եմ պայքարել ՖԻՖԱ-ում մաֆիայի դեմ»․ Մարադոնա
     Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ում ստեղծված «մաֆիայի» դեմ։
«Ես պարտավոր եմ պայքարել կազմակերպության ներսի մաֆիայի դեմ։ Ես պետք է պայքարեմ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակի ընթացքում իրենց էին վերցնում այն, ինչ իրենց չի պատկանում»,- հայտարարել է Մարադոնան։
Նշենք, որ Մարադոնան, հավանաբար, ակնարկում է մայիսի վերջին Ցյուրիխում ծավալված սկանդալը, որի ընթացքում ձերբարկալվել են մի շարք պաշտոնյաներ։ Դրանից հետո Մարադոնան հայտարարել է, որ վայելում է իրավիճակը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի արտահերթ ընտրությունները կայանալու են 2016-ի փետրվարի 26-ին։
Բացի այդ, Մարադոնան ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ընտրություններին՝ ցանկանալով գլխավորել կազմակերպությունը։
9065 | 2
Facebook