Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքի երթ` դեպի Սահմանադրական դատարան

16:46, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Բողոքի երթ` դեպի Սահմանադրական դատարան
     Այսօր` հուլիսի 30-ին, Մատենադարանի մոտ հավաք տեղի կունենա, որից հետո երթ կանցկացվի դեպի Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում է «Ընդդեմ սահմանադրական չարեփոխումների» ֆեյսբուքյան էջը:
     «Հուլիսի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հրապարակային քննարկումներից անտեղյակ ինչ-որ մարդիկ այս ուրբաթ ուզում են ևս մեկ հանրային քննարկում սկսել: Անհասկանալի է, որովհետև մենք բոլորին էինք հրավիրել։ Ինչևէ: Հուլիսի 30-ին բոլոր նրանք, ովքեր դեմ են ժողովրդին և Հայաստանի քաղաքացուն նսեմացնող այս դավադիր չարեփոխումներին, ԱԻՄ-ը, «Ոտքի Հայաստան» շարժումը և մյուս համախոհ ուժերը հրավիրում են Մատենադարանի մոտ տեղի ունեցող հավաքին, և դեպի Սահմանադրական դատարան բողոքի երթին։ Ամեն ինչ օրինական է. հինգշաբթի ժամը 17։00-ին` Մատենադարանի մոտ»,- ասվում է խմբի էջում տեղադրված հաղորդագրությունում։
3727 | 0
Facebook