Խնդրում ենք սպասել...

Միջազգային

79-ամյա նորվեգացին լողալով անցել է 800 մ տարածություն` իր սիրելիի հետ ամուսնանալու համար

16:03, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
79-ամյա նորվեգացին լողալով անցել է 800 մ տարածություն` իր սիրելիի հետ ամուսնանալու համար

Նորվեգիայի 79-ամյա բնակիչ Տրյուգվե Բերնհարդսենը լողալով անցել է նորվեգական ֆիորդներից (հողի մեջ խորապես մխված ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոց) մեկը` հասնելու իր հարսնացուի մոտ և մասնակցելու իր հարսանեկան արարողությանը: Ինչպես գրում է «Local»-ն, արդյունքում տղամարդն իր հարսանիքին ժամանել է միայն լողավարտիքով և փողկապով:

Իր հարսնացուին հասնելու համար Բերնհարդսենն, ընդհանուր առմամբ, կտրել անցել է 800 մ տարածություն` հորդ անձրևի տակ: Նրան այդ ընթացքում ուղեկցել են իր երկու թոռնիկները, իսկ նրա ընթացքին հետևել են լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Բերնհարդսենի հարսնացուն` 65-ամյա Էլեն Հերցբերգը, նշել է, որ ինքն այդ հարցում պարզապես այլ ընտրություն չի ունեցել, քանի որ սիրեցյալը հայտնել է, որ կամուսնանա իր հետ միայն այն դեպքում, երբ հարսանիքին ժամանի լողալով:

Հերցբերգը նաև նշել է, որ ինքն ընդհանրապես մտավախություն չի ունեցել, որ փեսացուն չի կարողանա լողալով անցնել նախատեսված տարածքը, քանի որ վստահ է եղել նրա ուժերի վրա և նրան համարում է աշխարհի ամենալավ լողորդն ու տղամարդը:

9223 | 0
Facebook