Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ճաշկերույթը հուշի համար նկարահանվեց, իսկ օրվա ավարտին լավագույն նվեր դարձան արխիվային բացառիկ կադրերը». կկայանա «Տեղահանված մարդիկ» ֆիլմի պրեմիերան

19:00, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
«Ճաշկերույթը հուշի համար նկարահանվեց, իսկ օրվա ավարտին լավագույն նվեր դարձան արխիվային բացառիկ կադրերը». կկայանա «Տեղահանված մարդիկ» ֆիլմի պրեմիերան

«Հրավեր ստացա Միացյալ Նահանգներից` մասնակցելու փառատոնի ու մեկնեցի: Այս պատմությունն այդ ընթացքում եկավ ու գտավ ինձ…

Իմ շատ լավ բարեկամ Ժիրայր Հովսեփյանն ինձ պամեց, որ Լուիզիանայի քաղաքներից մեկում ռուսահայեր են ապրում: Գնացինք նրանց տուն թեյելու: Հենց այս այցի մասին է պատմությունը»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին պատմեց «Տեղահանված մարդիկ» ֆիլմի հեղինակ Անժելա Ֆրանգյանն, ում խոսքով` ֆիլմն ուղղակի փորձ է վերապատմելու իր տեսածն ու ընկալածը:

«Սա մի պատմություն է մարդկանց մասին, ովքեր 4 անգամ ստիպված են եղել նորից սկսել կյանքը, բայց չի պակասել նրանց սերը: Այսօր արդեն 70-80 տարեկան ծերունիներ են, ովքեր շարունակում են ուրախ նայել կյանքին, ժպտալ, հավաքվել սեղանի շուրջ ու կատակել գերմանական ճամբարում անցկացրած տարիներից, Ստալինի վախից…»,- պատմեց Անժելան, ում կարծիքով` ծերունիները երբեմն խուսափում էին հարցերին պատասխանելուց` արդարանալով, թե կորցրել են իրենց հիշողությունը:

«Ոչ ոք չէր ուզում վերապրել 4 անգամ նորից կյանքն սկսելու հիշողությունը և այդ ճանապարհներին կորցրած բարեկամներին»: Անժելա Ֆրանգյանին բախտ վիճակվեց մասնակից լինել ավանդույթ դարձած ճաշկերույթներից մեկին: «Երբ վերադարձա, հասկացա, որ իրավունք չունեմ չպատմել նրանց մասին, ովքեր դեռ հավատում են, որ այս երկրագնդի վրա իրենք ևս տեղ ունեն: Ճաշկերույթը հուշի համար նկարահանվեց, իսկ օրվա ավարտին լավագույն նվեր դարձան արխիվային բացառիկ կադրերը»,- անկեղծացավ Անժելան:

«Վերադարձա Հայաստան: Հայկ Օրդյանը միակներից էր, ով խրախուսեց պատմել այս պատմությունն ու միակն էր, ով նաև աջակցեց»,- ամփոփեց ֆիլմի հեղինակը:

«Օրդֆիլմ» ֆիլմարատադրող ընկերության հետ համատեղ իրականացված այս հետաքննական վավերագրական ֆիլմը շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին:

4416 | 0
Facebook