Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրիտցիները կրկին բողոքի են դուս եկել. կառավարությունը խոստացավ 1-2 օրում վճարել նրանց աշխատավարձերը

13:06, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Նաիրիտցիները կրկին բողոքի են դուս եկել. կառավարությունը խոստացավ 1-2 օրում վճարել նրանց աշխատավարձերը
     Այսօր առավոտյան դարձյալ բողոքի ցույց էին սկսել «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատողներևը` պահանջելով վերադարձնել տարիներով չվճարված իրենց աշխատավարձերն` ընդհանուր առմամբ` մոտ 5,3 մլրդ դրամ: Նրանց անգամ հաջողվեց մի քանի րոպեով նստել Տիգրան Մեծի պողոտայի Կառավարության շենքին հարակից երթևեկելի մասում, բայց ոստիկանները ոմանց գրկելով հանեցին ճանապարհից, ոմանք էլ ինքնակամ հեռացան մայթ:
     Այս ընթացքում, կառավարության հերթական նիստի սկզին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ նրանց աշխատավարձերը կվճարվեն 1-2 օրվա ընթացքում: «Բոլոր փաստաթղթային ձևակերպումներին զուգահեռ, ընթանում է նաև «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի վճարման աշխատանքները։ Մոտակա 1-2 օրերի ընթացքում ամբողջությամբ կվճարենք։ Որևէ խանգարող հանգամանք կամ խոչընդոտ չկա, այդ թվում նաև ֆինանսական»,- ասաց Զախարյանը:
2970 | 2
Facebook