Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դարի գործարքը Ռուսաստանի և Իրանի միջև ձախողվել է

15:01, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Դարի գործարքը Ռուսաստանի և Իրանի միջև ձախողվել է

Նախորդ տարի կնքված «նավթ` ապրանքի դիմաց» բազմամիլիարդանոց գործարքը Ռուսաստանի ու Իրանի միջև ձախողման սպառնալիքի տակ է, քանի որ իրանական նավթի ոչ մի ներկրում էլ Ռուսաստան տեղի չի ունեցել, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Ռուսասատնը բարդ կացության մեջ է հայտնվել Թեհրանի և Արևմուտքի միջև թափ առած մերձեցման պատճառով: Մոսկվան, որ հատուկ վերաբերմունք ուներ Թեհրանի հետ միջուկային ճգնաժամի ժամանակաշրջանում, նոր պայմաններում իր համար անսովոր` հետապնդող երկրի դերում է հայտնվել, որն ավելի ու ավելի է խրվում երկկողմ համագործակցության հետևանքով առաջացած խնդիրների մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ աշնանը Ռուսաստանն ու Իրանը 70 միլիարդ դոլար արժողությամբ գործարք էին կնքել, որն ստացել է «նավթ` ապրանքի դեիմաց» պայմանական անվանումը: Իրանը պետք է նավթ մատակարարեր Ռուսաստանին` 3-րդ երկիր վերաարտահանելու համար, դրա դիմաց Ռուսաստանը պետք է ապրանք տրամադրեր Իրանին (քաղաքացիական օդանավեր, գնացքներ, շինարարական ու գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, հացահատիկ) ու վճարեր ծառայությունների համար (երկաթգծերի էլեկտրաֆիկացում, ՋԵԿ-երի կառուցում):

Լրատվականի` Իրանի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ իրանական նավթի արտահանում Ռուսաստան այդպես էլ տեղի չի ունեցել` ռուսական կողմի «ավելորդ զգուշավորության» պատճառով: Այդպիսով Ռուսաստանը ցանկացել էր խուսափել ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցներից: Միացյալ Նահանգները մտավախություն ուներ, որ Ռուսաստանին նավթ մատակարարելով` Իրանը եկամուտներ կստանա, ու այդպիսով կնվազի վերջինի շահագրգռվածությունը ԱՄՆ հետ միջուկային ծրագրի շուրջ ընդհանուր հայտարարի գալու հարցում, հենց դրա համար էլ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներով էր սպառնացել Ռուսաստանին` գործարքի իրականացման դեպքում:

9428 | 1
Facebook