Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր ըմբիշները կմեկնեն Բելառուս

15:35, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Մեր ըմբիշները կմեկնեն Բելառուս
     Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ օգոստոսի 1-ից 14-ը Բելառուսում գտնվող Ստայկիի հանրաճանաչ մարզաբազայում Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին ներգրավված կլինեն հավաքականի 14 ըմբիշներ: «Ստայկիում այդ ժամանակահատվածում նախատեսել են ուսումնամարզական հավաք անցկացնել ևս մի քանի հավաքականներ, ուստի մարզումային-մրցակցային զույգերի պակաս չենք զգա»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը նշել է նաև, որ աշխարհի առաջնությանը մեկնելուց անմիջապես առաջ թիմը ևս մեկ հավաք կանցկացնի Երևանում։
3227 | 0
Facebook