Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր շրջադարձ մալայզիական «Boeing 777»-ի անհետացման գործում

13:28, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Նոր շրջադարձ մալայզիական «Boeing 777»-ի անհետացման գործում

Հնդկական օվկիանոսի ափին` ֆրանսիական Ռենյոյն կղզում գտնվել է ինքնաթիռի թև, որը, շատ հավանական է, պատկանել է մալայզիական անհետացած «Boeing 777»-ին: Համենյանդեպս, այդպես են կարծում ամերիկյան ավիացիայի ներկայացուցիչներն, ովքեր արդեն ուսումնասիրել են հայտնաբերված նմուշի լուսանկարները: «Boeing»-ում ևս հաստատել են, որ իրենց ինքնաթիռներն ունեն նմանատիպ թևեր:

Այժմ, առավել մանրամասն հետազոտությունների համար կղզի են մեկնել փորձագետները:

Սակայն, համաձայն մասնագետների, գտնված նմուշը չի նշանակում, թե մնացած մասերը ևս մոտակայքում են լինելու: Պոկված թևն ալիքները կարող էին քշել օվկիանոսի մի ծայրից մյուսը:

Այժմ Հնդկական օվկիանոսում մալայզիական անհետացած «Boeing»-ի որոնողական աշխատանքներով զբաղվում է մեկ նավ, մյուսն օրեր առաջ մոտեցել է ափին` լիցքավորվելու և անձնակազմի անդամների մասնակի փոփոխման նպատակով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2014-ի մարտի 8-ին «Boeing 777» օդանավը, որ թռչում էլ Կուալա-Լումպուրից դեպի Պեկին, անհետացել է Հնդկական օվկիանոսում: Օդանավում եղել է 239 մարդ: Այժմ օդանավը պաշտոնապես համարվում է կործանված:

10662 | 0
Facebook