Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարադրամի փոխարժեքները հայաստանյան բանկերում

12:33, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Տարադրամի փոխարժեքները հայաստանյան բանկերում

Հայաստանյան բանկերն այսօր` հուլիսի 30-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները:

· 1 դոլարի միջինացված փոխարժեքը` առք` 477.20 դրամ, վաճառք` 480.78 դրամ:

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքը` առք` 524.27 դրամ, վաճառք` 533.55 դրամ:

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքը` առք 7.92 դրամ, վաճառք` 8.24 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «ԲՏԱ Բանկ»-ը և «Պրոմեթեյ Բանկ»-ը` 478 դրամ, նվազագույնը «Արցախբանկ»-ում, «Անելիք Բանկ»-ում և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ում է`476.50 դրամ: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը «Մելաթ Բանկ»-ում է` 481.50 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Արմսվիսբանկ»-ը` 480 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքը «ԲՏԱ Բանկ»-ում է` 528 դրամ, նվազագույնն` «Անելիքբանկ»-ում է`520 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը կազմում է 535 դրամ`հայաստանյան 8 բանկերում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Արմսվիսբանկ»-ը` 528 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 8.05 դրամ է` «Արմսվիսբանկ»-ում: Նվազագույնն` «ԷյչԷսԲիՍի բանկ»-ում է` 7.65 դրամ: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն «Անելիք Բանկ»-ում է` 8.40 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «ԷյչԷսԲիՍի բանկ»-ը` 8.11 դրամ:

5482 | 0
Facebook