Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրեժ պատժամիջոցների համար. Ռուսաստանը կոչնչացնի ԵՄ անդամ երկրներից ներկրված սննդամթերքը

12:23, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Վրեժ պատժամիջոցների համար. Ռուսաստանը կոչնչացնի ԵՄ անդամ երկրներից ներկրված սննդամթերքը

Գյուղատնտեսական հումքն ու մթերքները, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է պատժամիջոցների պատճառով, օգոստոսի 6-ից ոչնչացվելու է հենց Ռուսաստանի սահմանին: Նման օրենք է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին փոխանցում է ուկրաինական «24-րդ ալիք»-ը:

Ընդունված օրենքում ասվում է. «Հաստատել, որ գյուղատնտեսական մթերքները, հումքն ու սննդամթերքը, որ Ռուսաստան են ներկրվել այն երկրներից, որոնք տնտեսական պատժամիջոցներ են կիրառել ռուս իրավական կամ ֆիզիկական անձանց հանդեպ կամ էլ միացել են պատժամիջոցների մասին որոշմանը, և այն մթերքները, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է, 2015թ. օգոստոսի 6-ից ենթակա են ոչնչացման»:

Այդ օրենքով Պուտինը նաև հանձնարարական է տվել կառավարությանը` հաստատել համապատասխան մթերքների ոչնչացման կարգը: Օրենքի ազդեցությունը չի տարածվում այն մթերքների վրա, որոնք քաղաքացիները երկրի տարածք են բերել սեփական օգտագործման համար, նաև այն մթերքների, որոնց համար Ռուսաստանը տարանցիկ ուղի է:

6379 | 0
Facebook