Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տղամարդիկ, ովքեր փրկել են երեխային մանկապիղծից, ստացել են 15 տարվա ազատազրկում` չկարողանալով վճարել քննիչների պահանջած կաշառքը

16:35, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Տղամարդիկ, ովքեր փրկել են երեխային մանկապիղծից, ստացել են 15 տարվա ազատազրկում` չկարողանալով վճարել քննիչների պահանջած կաշառքը

Ղազախստանի քաղաք Ալմաթիում մեծ աղմուկ է բարձրացրել մի դատավարություն, որտեղ երեխային մանկապիղծներից փրկողները վերածվել են հանցագործների ու դատարանի որոշմամբ` ազատազրկվել 15-ական տարով:

Դեպքը տեղի է ունեցել 2014-ին: Ավտոլվացման կետի աշխատակից Լեսպեկ Նուիմը երեխային այլասերելիս է եղել առանձին սենյակում: Նրա 2 աշխատակիցներ Աբդրախման Բատիրբեկն ու Փրմախանով Ռամազանը, տեսնելով դա, ազատել են երեխային ու ծեծել մանկապիղծին:

Սակայն հետաքննության ընթացքում երեխային փրկողները վկաներից վերածվել են հանցակիցների: Իսկ մանկապիղծը դատապարտվել է ընդամենը 10 տարով:

Տուժածի մոր հավաստմամբ` քննիչները իր երեխային փրկողներից պահանջել են 50 հազարական դոլար, որպեսզի հանեն նրանց վրայից մեղադրանքը: Աբդրախմանի ծնողները վաճառել են տունն ու քննիչներին տվել 40 հազար դոլար, բայց Փրմախանովը երկկողմանի որբ է, նա չի կարողացել գումար վճարել:

Իսկ որպեսզի կարողանան փրկիչներին հանցակից դարձնել, քննիչները վախեցրել են երեխային, ասելով, թե եթե նա ցուցմունք տալիս չասի այն, ինչ իրենք են ասում, ապա նրա մայրիկին բանտ կնստեցնեն: Երեխայի ծնողներին թույլ չեն տվել անգամ ներկա գտնվել, երբ դատարանի դահլիճում երեխան ցուցմունք է տվել: Ասել են, թե նիստը փակ է անգամ ծնողների համար:

Իսկ քննչական կեղծարարությունների ետևում կանգնած են քննիչ Դյուսեմբաևն ու նրա գլխավոր Գալիա Թոքմուրզանովան, հայտարարել են երեխայի ծնողները:

Բացի այդ, քննիչներն սպառնացել են երեխայի մորը, փորձել կաշառել` կեղծ փաստաթղթերով ավտոմեքենա և 2000 դոլար առաջարկելով: Բացի այդ, դատարանում նրանց շահերն, իրենց իսկ կամքին հակառակ, իբրև թե պաշտպանել է մի իրավապաշտպան, որն իրականում աշխատել է քննիչների հանձնարարականով:

Երեխայի մայրն ու ազատազրկվածների ծնողները դեռ հույս ունեն, որ կկարողանան գոնե հանրության ուշադրությունը խնդրի վրա սևեռելով` հասնել արդարադատության:

6571 | 1
Facebook