Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային, իսկ Սուրբ խաչին հաջորդողը` ոչ աշխատանքային օր

14:25, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային, իսկ Սուրբ խաչին հաջորդողը` ոչ աշխատանքային օր

Կառավարություն այսօրվա նիստին որոշեց, որ ոչ աշխատանքային կլինի սեպտեմբերի 14-ին նշվող առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից Սուրբ խաչին հաջորդող երկուշաբթին՝ սեպտեմբերի 15-ը, փոխարենը աշխատանքային հայտարարելով սեպտեմբերի 19-ը։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս առիթով նշեց, որ մարդիկ ավանդույթի ուժով ամեն տարի տոնին հաջորդող երկուշաբթին գնում են գերեզմանոց ու մասնակցում հոգեհանգստի արարողություններին, ինչի համար էլ երկուշաբթին հայտարարում են ոչ աշխատանքային։

Վարչապետը միաժամանակ նշեց, օգոստոսի 16-ին նշվող Աստվածածնի տոնի՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին չի լինի ոչ աշխատանքային։

«Սակայն, կոչ եմ անում տնտեսվարող սուբյեկտներին օգոստոսի 17-ին ընդառաջել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են այցելել գերեզամանոց»,- ասաց նա։

7467 | 2
Facebook