Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ

12:13, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
«Ոտքի՛, Հայաստան» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ
     «Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհուրդը Հանրապետության հրապարակում հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույցի անցկացմանը:
     «Ոստիկանությունը կենդանի պատնեշ ստեղծելով՝ փորձում է ֆիզիկապես արգելել «Հավաքների ազատության» մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն նախաձեռնված խաղաղ հավաքը:

Ոստիկանության ապօրինի գործողության ժամանակ հերթական անգամ անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը ստացավ մեջքի վնասվածքներ և շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհուրդը դատապարտում է Ոստիկանության անօրինական գործողությունները եւ պատկան մարմինների անգործությունը, որի հետեւանքով ոտնահարված է քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը եւ նրանց առողջությանը պատճառվում է վնաս:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ոստիկանությանը՝ փորձել օրենքին համաձայն, վերացնել Հանրապետության հրապարակի կենտրոնն արգելափակող պատնեշը եւ ցուցաբերել օրենքով սահմանված աջակցություն խաղաղ նստացույցի անցկացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

4497 | 1
Facebook