Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հակառուսական պատժամիջոցներին միացել են ևս 6 երկրներ

10:53, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Հակառուսական պատժամիջոցներին միացել են ևս 6 երկրներ

Եվրոպական վեց երկրներ միացել են ԵՄ` հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու` հուլիսի 22-ի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Sputnik International»-ն, այս մասին հայտարարել է Եվրոմիության արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրոմիության թեկնածու անդամ երկրներ Չեռնոգորիան և Ալբանիան, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ երկրներ Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան միացել են այս հայտարարությանն»,- ասվում է Մոգերինիի հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ Եվրոմիությունը ողջունել է այլ երկրների նմանատիպ որոշումը:

Հիշեցնենք, Եվրոմիությունն ավելի վաղ երկարաձգել էր հակառուսական պտժամիջոցները մինչև 2016թ. հունվարի 31-ը:

Հաղորդվում է նաև, որ բացի հակառուսական պատժամիջոցները, վերոհիշյալ 6 երկրները և Վրաստանը միացել են նաև Ղրիմի և Սևաստոպոլի դեմ կիրառված ԵՄ պատժամիջոցներին: Ղրիմի դեմ պատժամիջոցներն ավելի վաղ երկարաձգվել էին մինչև 2016թ. հունիսի 23-ը:

9518 | 0
Facebook