Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուլնեցի փողոցում ամուսիններին սպանած տղամարդը ձերբակալվել է

10:45, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
Ուլնեցի փողոցում ամուսիններին սպանած տղամարդը ձերբակալվել է

Երեկ` հուլիսի 29-ին, Երևանի Ուլնեցի փողոցում Մխիթարյան ամուսինների սպանության համար կասկածվող տղամարդուն այս գիշեր ձերբակալել են: Քանի որ կասկածյալը հրազենային վնասվածք է ունեցել, նրան տեղափոխել են հիվանդանոցներից:

53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյանները երկու զավակ ունեին: Նրանց դուստրը Հայաստանում չի բնակվում, որդին ծառայում է բանակում: Նրանց սպանել էին ավտոտնակի առջեւ, որը նրանց համար միևնույն ժամանակ որպես բնակարան է ծառայել:
     Հարուցվել է քրեկան գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

8916 | 0
Facebook